Միջազգային քրեական դատարանը կարող է Քադաֆիին մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանք ներկայացնել

Միջազգային քրեական դատարանը կարող է Քադաֆիին մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանք ներկայացնել

PanARMENIAN.Net - Մուամար Քադաֆիին կարող է մեղադրանք ներկայացվել մարդկության դեմ հանցագործությունների կատարման վերաբերյալ: Ըստ Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո-Օկամպոյի, դրա համար կան բոլոր հիմքերը: Ըստ զեկույցի, միայն փետրվարին Լիբիայում սպանվել է 500-700 մարդ:

Մորենո-Օկամպոն հայտնել է, որ մտադիր է ձերբակալության թույլտվության հայտն ներկայացնել մի քանի շաբաթվա ընթացքում: Մեղադրանքների համար հիմք կծառայեն բողոքի ակցիաները դաժան կերպով ճնշելու փաստերը: Զեկույցում չի նշվում, թե ում ձերբակալության թույլտվություն է տրվելու: Դատախազը նշել է միայն, որ բռնադատումները բողոքի ակցիաների մասնակիցների դեմ իրականացվել են երկրի ղեկավարության մի փոքր խմբի կողմից, հաղորդում է Vesti.ru-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---