Լիտվայի նախագահը Հայաստանին առաջարկել է հայկական ԱԷԿ-ի սթրես-թեստ անցկացնել![]() ![]() PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում նախագահող Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Երևան կատարած այցի շրջանակներում Հայաստանի նախագահի հետ քննարկել է Ճապոնիայում տեղ գտած իրադարձություններից հետո հայկական ԱԷԿ-ի սթրես-թեստ անցկացնելու հարցը: «Ճապոնական «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո Եվրոպան ձգտում է ապահովել ատոմային անվտանգության բարձր չափանիշները, և դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Դալյա Գրիբաուսկայտեն: Լիտվայի նախագահն ավելացրել է, որ Եվրոպան եվրոպական ԱԷԿ-երի սթրես-թեստ է նախաձեռնել, ինչը կօգնի ոչ միայն բարձրացնել անվտանգության միջոցները, այլև տեղեկատվության փոխանակման միջոցով կամրապնդի պետությունների միջև վստահությունը: «Ինչպես ես հասկացա այդ հարցի քննարկման ընթացքում, Հայաստանը նույնպես պատրաստ է դրան»,- հայտնել է Լիտվայի նախագահը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |