Ալավերդիում բացվել է նոր կլինիկա

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Ալավերդիում բացվեց վերանորոգված բժշկական կլինիկա, ֆինանսավորված ԱՄՆ կառավարության կողմից: Կլինիկան, որի վերանորոգման գինը 75,000 ԱՄՆ դոլար է, Միացյալ Նահանգների մարդասիրական օգնության ամենամեծ վերանորոգման ծրագիրն է Հայաստանում: Նոր սարքավորումներով հագեցած բժշկական կլինիկան կծառայի Լոռու և Տավուշի բնակիչներին: Հունական Բժշկական Ֆոնդի (Greek Medical Fund) “Hippocrates – Armenia” կազմակերպությունը, որը 2001 թ.-ից սկսած հովանավորվում է Միացյալ Նահանգների կառավարության կողմից, կղեկավարի կլինիկան:

Հունական Բժշկական Ֆոնդը սոցիալապես խոցելի խմբերին և պակաս ռեսուրսավորված հաստատություններին տրամադրում է անվճար բժշկական ծառայություններ և տարածում դեղագործական և բժշկական պարագաներ: Ֆոնդը նաև իրականացնում է շարժական այցելություններ հեռավոր գյուղեր: Նոր վերանորոգված կլինիկան կծառայի ի նպաստ տարածաշրջանի բոլոր բնակիչների և կտրամադրի բարձրորակ բժշկական խնամք:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---