Երևանն ափսոսում է, որ Բալթյան երկրների համագործակցության օրինակն անհնար է կիրառել Հարավային Կովկասում 4 մայիսի 2011 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում Լիտվայի աջակցությունը կարևոր է պաշտոնական Երևանի համար: Այդ մասին Երևանում Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Խոսելով Բալթյան երկրների հաջող համագործակցության մասին` ՀՀ նախագահն ափսոսանքով է նշել, որ նման համագործակցությունն անհնար է Հարավային Կովկասում, որովհետև Ադրբեջանը նոր բաժանարար գծեր է անցկացնում տարածաշրջանում: Խոսելով Հայաստանի և Լիտվայի փոխհարաբերությունների մասին` ՀՀ նախագահը հայտնել է, որ երկու պետությունների անկախության հռչակումից հետո հայ-լիտովյան հարաբերությունները դինամիկ են զարգանում: «Հայաստանը Լիտվային դիտարկում է որպես բարեկամական երկիր և որպես գործընկեր: Մեր երկխոսությունն ընդլայնվում է` ներգրավելով նորանոր ոլորտներ»,- ասել է Հայաստանի նախագահը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային` վերջինիս խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար` նշելով, որ դեռևս XIX դարի վերջին լիտովյան ժողովուրդն արձագանքել է Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածին: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |