Թուրքագետ. Ֆրանսիան որոշեց չվատթարացնել Թուրքիայի հետ առանց այդ էլ վատ հարաբերությունները![]() 4 մայիսի 2011 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներս Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բավական լարված էին, և Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունումը դրանք առավել կվատթարացներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի մերժման մասին Ֆրանսիայի Սենատի որոշումը: Նրա խոսքով, վերջերս Թուրքիայի դերը միջազգային հարթակում բավական աճել է, և շատ երկրներ, այդ թվում և Ֆրանսիան ստիպված են հաշվի նստել նրա հետ: «Ներկայիս միջազգային դրությունը չի նպաստում, որպեսզի երկրները Հայոց ցեղասպանության մասին որևէ բանաձևեր կամ նմանատիպ օրինագծեր ընդունեն»,- ասել է նա: Ընդ որում` հայ փորձագետն ափսոսանքով է նկատել, որ Ցեղասպանության հարցը միջպետական առևտրի հարցի է վերածվել: Անդրադառնալով այդ որոշմանը Ֆրանսիայի հայ համայնքի հնարավոր արձագանքին` Մելքոնյանն ասել է, որ ամենայն հավանականությամբ այն բավական սուր է լինելու: «Ինձ ամենից շատ հետաքրքրում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձագանքը, որն ասել էր, որ եթե Սենատը չընդունի օրինագիծը, ապա նա որոշակի քայլերի կգնա»,- նշել է Ռուբեն Մելքոնյանը: Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին մերժել է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել էր 2006 թվականին: Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, օրինագծին «դեմ» է քվեարկել 196 սենատոր, «կողմ»` 74: Ֆրանսիայի Սենատի շենքի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչներ են հավաքվել, այդ թվում` ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որպեսզի սենատորներին կոչ անեն օրինագծի ընդունման կողմից քվեարկել: 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց, որով քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը, սակայն Սենատը արգելափակեց այն: Օրենքի հեղինակ Սոցիալիստական կուսակցությունը մտադիր է մտցնել օրենքը Սենատի օրակարգ: Օրենքը նախատեսված էր ներկայացնել մայիսի 4-ին: Օրինագծի համաձայն, ցեղասպանությունը ժխտող մարդիկ կարող են ազատազրկվել հինգ տարով կամ 45 000 եվրոյի չափով տուգանվել: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |