ՀԱԵ Կանադայի թեմի առաջնորդը շնորհավորել է Կանադայի վարչապետին վերընտրվելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերին վերընտրման կապակցությամբ: Նամակում Նորին սրբությունը հույս է հայտնել, որ Կանադայի կառավարութունը, որը գլխավորում է Հարփերը, մեծ հաջողությունների կհասնի: «Մենք հավատում ենք, որ դուք կմնաք Կանադայի մեծ առաջնորդը»,-հայտարարել է արքեպիսկոպոս Հակոբյանը:

Արքեպիսկոպոսը նաև շնորհավորական ուղերձ է հղել վերընտրված պատգամավորներին, ինչպես նաև Հարոլդ Ալբրեխտին, Հայաստան-Կանադա բարեկամության խորհրդարանական խմբի նախագահին:

Կանադան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2006թ.: Ամեն տարի ապրիլի 24-ին Կանադայի վարչապետը ուղերձով դիմում է հայ համայնքին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---