Եվրամիության երկրները կարող են վերականգնել սահմանները Շենգենի գոտու ներսում

Եվրամիության երկրները կարող են վերականգնել սահմանները Շենգենի գոտու ներսում

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովն այսօր հրապարակել է ԵՄ մուտքի արտոնագրերից զերծ գոտում Շենգենի նորմերի հստակեցման վերաբերյալ ծրագիրը: Այդ նախաձեռնության գլխավոր տարրը դարձավ հնարավորությունների ընդլայնումը ԵՄ սահամններում

վերահսկողությունը ժամանակավորապես վերականգնելու համար: Այդ մասին հայտնել է իմիգրացիայի գծով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմը: Ըստ նրա, առաջարկները կներկայացվեն ԵՄ Խորհրդի քննարկմանը մայիսի 12-ին:

ԵՄ երկրները կարող են ժամանակավորապես վերականգնել վերահսկողությունը իրենց սահմաններում «միգրացիոն իրավիճակի հանդեպ վերահսկողությունը կորցնելու դեպքում», ասել է Մալմսթրեմը:

Դա բացատրվում է նրանով, որ Հյուսիսային Աֆրիկայում բողոքի ակցիաների արդյունքում ԵՄ հարավային սահմանի վրա ապօրինի ներգաղթյալների իսկական «ցունամի» առաջացավ: Ամենածանր իրավիճակը Իտալիայում է և Հունաստանում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---