Ավելի քան 20 գյուղ Արագածոտնի մարզում տուժել են կարկուտի հետևանքով

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին՝ժամը 18.00-ից 19.20-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով Արագածոտնի մարզի Ագարակ, Աղձք, Օրգով, Ուջան, Մաստարա, Կարմրաշեն, Ակունք, Շղարշիկ, Եղնիկ, Իռինդ, Կաթնաղբյուր, Վերին Սասնաշեն, Մեծաձոր, Օթևան, Լեռնարոտ, Ագարակավան, Ավան, Ոսկեվազ, Ոսկեվան, Կոշ և Փարպի գյուղերում վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքները:

Կարկտահարված տարածքները` բացառությամբ Ագարակ, Աղձք և Փարպի գյուղերի, ՛՛ՄԵՎԱՆԾ՛՛ ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մայիսի 4 – ի երեկոյան եղել է Արագածոտնի մարզում: Նախարարը տեղում ծանոթացել է մարզի որոշ տարածքներում տեղացած կարկուտի հետևանքով առաջացած իրավիճակին, շրջել Ուջան, Ագարակ, Ոսկեվազ, Կոշ գյուղերում, եղել ռադիոլոկացիոն կենտրոնում: Ներկայում հաշվարկվում է մայիսի 4 – ին, ժամը 18:30 – ի սահմաններում Արագածոտնի մարզում տեղացած կարկուտի պատճառած վնասի չափը, հաղորդում են նախարարությունից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---