Մանվել Եղիազարյան: Ադրբեջանը նոր դիպուկահարներ է վարձել Ուկրաինայից և Բալթյան երկրներից![]() 5 մայիսի 2011 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը նոր դիպուկահարներ է վարձել Ուկրաինայից, Բալթյան երկրներից: - Այսօր այս մասին Երևանում հրավիրած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարեց “Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: “Այդ դիպուկահարները այսօր գործում են Արցախյան ճակատում` սպանելով հայ զինվորներին: Վախենամ, որ այսքան զոհ տանք, խրամատներում էլ մարդ չմնա: Պետք է պատրաստվել և հակահարված տալ»,- ասաց ջոկատի հրամանատարը: Ապրիլի 29-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձակված գնդակից ՊԲ ժամկետային զինծառայող Վազգեն Բախշյանի զոհվելու դեպքից հետո, այսօր` ապրիլի 29-ին ողջ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, հիմնականում դիպուկահարներ, ինտենսիվ կերպով շարունակել են գնդակոծել ՊԲ դիրքերը, որի հետևանքով զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել (բոլոր զինծառայողները զորակոչվել են ԼՂՀ մարտունու շրջզինկոմիսարիատից): ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |