Հայաստանի 4 վետերաններ կմեկնեն Սանկտ Պետերբուրգ ՀՄՊ հաղթանակի 66-ամյա տարեդարձը տոնելու համար 5 մայիսի 2011 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունից հանդիսավոր կերպով շնորհավորել են Հայաստանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի (ՀՄՊ) վետերաններին: Միջոցառման ընթացքում վետերաններին և Լենինգրադի շրջափակման մասնակիցներին հանձնվել են հոբելյանական տարբերանշաններ, Սանկտ Պետերբուրգ մեկնելու համար ավիատոմսեր, որտեղ կայանալու է 1941-1945թթ. ՀՄՊ-ում հաղթանակի 66-ամյա տարեդարձի տոնակատարությունը: Ինչպես հայտնել է լրագրողներին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Սանկտ Պետերբուրգ են մեկնելու ՀՄՊ 4 հայ վետերաններ: «Քանի որ վետերաններն արդեն տարեց են, մենք խնդրել ենք, որպեսզի նրանց ուղեկցեն անհրաժեշտության դեպքում նրանց օգնելու համար»,- ասել է դեսպանը և հավելել, որ դեսպանատունը պատրաստ էր Սանկտ Պետերբուրգ ուղարկել ավելի շատ վետերանների, սակայն, շատերը, ցավոք սրտի, արդեն հեռացել են կյանքից: Միաժամանակ նա ասել է, որ դեռ հայտնի չէ, թե քանի վետերան է մեկնելու Մոսկվա: Կովալենկոյի խոսքերով, վետերանները շատ ծանր ժամանակներ են ապրել` պայքարելով ֆաշիզմի դեմ և պաշտպանելով Լենինգրադը, և հենց նրանք են դարձել անցյալը և ներկան կապող օղակը: «Ես անկեղծորեն ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ դեսպանատան և ռուս ժողովրդի անունից և շնորհավորել ֆաշիզմի դեմ տարած փառավոր հաղթանակի 66-ամյա տարեդարձի կապակցությամբ»,- ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: Չնայած նրան, որ Հայաստանում բնակվում է ՀՄՊ շուրջ 3500 վետերան, Հայաստանում ՌԴ դեսպանատունը մեծարում է միայն այն վետերաններին, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել |