Հայ քաղաքագետները չեն հավատում, որ «Օրինաց երկիրը» կմտնի ապագա խորհրդարանի կազմի մեջ 5 մայիսի 2011 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Հայ քաղաքագետներ Սուրեն Սուրենյանցի և Երվանդ Բոզոյանի կարծիքով կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցությունը չի մտնելու ապագա ԱԺ կազմի մեջ: Այդ մասին նրանք հայտարարել են Երևանում մամլո ասուլիսում: «Նույնիսկ ընտրությունների ամբողջական կեղծման դեպքում, նույնիսկ եթե երկրում թողնեն միայն Արթուր Բաղդասարյանի ազգականներին, ես չեմ տեսնում «Օրինաց երկիրը» ապագա խորհրդարանի կազմում»,- հումորով նշել է Սուրենյանցը: Նրա կարծիքով, ապագա խորհրդարանական ընտրություններում ֆավորիտ են լինելու իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը: Նրա խոսքերով, խորհրդարանի կազմի մեջ մտնելու են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և ՀՅ Դաշնակցությունը: Երվանդ Բոզոյանը համաձայնվել է գործընկերոջ կարծիքի հետ և հավելել, որ «Ժառանգություն» կուսակցությունը ևս խորհրդարան մտնելու շանսեր ունի: Նրա կարծիքով, դա «Ժառանգությանը» կհաջողվի միայն այն դեպքում, եթե նա կարողանա այլ ընդդիմադիր ուժերի հետ ստեղծել նոր քաղաքական ուժ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |