Վարչապետ Տիգրան Սարգսյանը կմասնակցի WhoCares խմբի ձայնասկավառակի եւ տեսահոլովակի շնորհանդեսին 5 մայիսի 2011 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կկայանա Deep Purple-ի վոկալիստ Յան Գիլանի եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիի կողմից ստեղծված WhoCares խմբի ձայնասկավառակի եւ տեսահոլովակի շնորհանդեսը, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: WhoCares հարդ ռոք խումբը ձևավորվել է Deep Purple խմբի վոկալիստ Յան Գիլանի եւ Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի նախաձեռնությամբ, որոնք համախմբելով իրենց շուրջ բասիստ Ջեյսոն Նյուսթեդին, ստեղնահար Ջոն Լորդին, Iron Maiden խմբի հարվածահար Նիկո ՄաքԲրայանին և HIM խմբի անդամ Լինդե Լինդստրյոմին: WhoCares խումբը ստեղծվել է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման աշխատանքների համար դրամական միջոցներ հանգանակելու նպատակով: Դպրոցը փլվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ: Խմբի ստեղծման մտահղացումը եկել է այն ժամանակ, երբ Յան Գիլանը և Թոնի Այոմին 2010 թ-ին եկել էին Հայաստան: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 ՊԵԿ․ Դեպի Բագրատաշեն ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, բայց որոշ հատվածներում միակողմանի է ՊԵԿ–ը հորդորում է նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում |