Հայկ Մելիքյանի «1900+» համերգաշարում այս տարի կհնչի հայ ժամանակակից երաժշտություն 5 մայիսի 2011 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանը սկսում է իր «1900+» 2011-12 թթ-ի համերգաշարը: Ըստ Հայկ Մելիքյանի, համերգաշարի գլխավոր նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի ժողովուրդների 20-րդ դարի և ժամանակակից երաժշտությունը, այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք մինչ այժմ չեն կատարվել Հայաստանում: Համերգաշարի շրջանակներում Մելիքյանը նախորդ տարիներին ներկայացրել է ռուսական, ֆրանսիական, չեխական և ճապոնական երաժշտության համերգներ: Այս տարվա ծրագրում ընդգրկված են հայազգի կոմպոզիտորների աշխատանքներ: Ինչպես նշում է դաշնակահարի պաշտոնական կայքը, 2011-12 թթ. ընթացքում Հայկ Մելիքյանի կողմից կկատարվեն Էդվարդ Սադոյանի «Նվիրում Արշիլ Գորկուն» սոնատը դաշնամուրի և հարվածայինների համար, Կարեն Անանյանի «Սևը և սպիտակը», Մոշ Սահակյանի «Անկարգություն» դաշնամուրի և էլեկտրոնային ձայների համար և Ժիրայր Շահրիմանյանի «Չորս թանկա» ստեղծագործությունները: Վերոնշյալ գործերը կկատարվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում, կհրատարակվեն, կձայնագրվեն և կթողարկվեն ձայնասկավառակի տեսքով: 2010 թ. դեկտեմբերին Հայկ Մելիքյանի կողմից հայտարարվել էր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների մրցույթ «1900+» համերգաշարում ընդգրկելու համար, որին ներկայացվել էր ավելի քան 30 հայտ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին |