Al-Vatan. Բեն Լադենին դավաճանել է նրա տեղակալ Այման ալ Զավահիրին 5 մայիսի 2011 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացիները կարողացան գտնել և ոչնչացնել «Ալ-Քաեդայի» առաջնորդ Օսամա բեն Լադենին նրա տեղակալ և մերձավոր օգնական Այման ալ Զավահիրիի միջոցով: Այդ մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներն, գրում է սաուդյան Al-Vatan թերթը: Ինչպես ասվել է նախկինում, ԿՀՎ-ն իմացել է բեն Լադենի գտնվելու վայրի մասին, հետևելով նրա ցրիչին՝ քուվեյթցի Աբու Ահմադին: Ըստ ԶԼՄ-ների, դավաճանության պատճառը Բեն Լադենի ու Այման ալ Զավահիրիի միջև առաջացած տարաձայնություններն էին: Չնայած նրան, որ 2004թ. փաստորեն ղեկավարում էր Զավահիրիի եգիպտական բաժանմունքը, նա ցանկանում էր ստանալ ողջ իշխանությունը կազմակերպությունում: Ըստ թերթի հենց եգիպտացիներն են համոզել բեն Լադենին լքել այն տարածքը Պակիստանի ու Աֆղանստանի սահմանին, որտեղ նա երկար ժամանակ թաքնվում էր, և հաստատվել Աբբոտաբադում: Մայիսի 3-ին բրիտանական The Guardian-ը գրել է, որ դեռ 2001թ. բեն Լադենը կտակ էր կազմել, որտեղ ասվում է նաև, որ հավանաբար իրեն կդավաճանեն մերձավոր մարդկանցից ոմանք: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |