Հայաստանում «Հազարամյակի մարտահրավեր»-ի հաշվին 41 մլն դոլարի 17 պոմպակայան է տեղակայվել 5 մայիսի 2011 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր եղել է Արարատի մարզում, որտեղ մասնակցել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» (ՀՄՀ-Հայաստան) ծրագրի շրջանակներում վերականգնված Արմաշի պոմպակայանի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: ՀՄՀ-Հայաստանի ներդրումն այս պոմպակայանում կազմում է 2,9 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, արված աշխատանքները ներառում են բոլոր պոմպերի և 9 շարժիչների, էլեկտրասարքերի և մալուխների փոխարինում, պոմպակայանի շենքի և ջրընդունիչի հիմնովին վերականգնում, ավազորսիչի տեղադրում: Արմաշի պոմպակայանը ոռոգման ջուր է մատակարարում Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքներին` ոռոգելով 1,481 հեկտար հողատարածք չորս խողովակաշարերից: Այցելության հաջորդ կանգառը Ավշար-Այգևանի պոմպակայանն էր, որտեղ շինարարական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Այստեղ ՀՄՀ-Հայաստանը կառուցել է պոմպակայանի հիմնովին նոր շենք: ՀՄՀ-Հայաստանի ներդրումը Ավշար-Այգևանի պոմպակայանի վերականգնման գործում կազմում է 1,4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Այն ոռոգում է 1,300 հեկտար հող Եղեգնավան, Ավշար և Այգևան համայնքներում: Ծրագրի ավարտին ՀՄԿ ընդհանուր ներդրումը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղակայված 17 պոմպակայաններում համարժեք կլինի 41 միլիոն դոլարի: Արարատի մարզում, որտեղ գտնվում են Արմաշի և Ավշար-Այգևանի պոմպակայանները, ՀՄՀ-Հայաստանի շրջանակներում արված ներդրումը ամենաշոշափելիներից է. այն կազմում է շուրջ 13 միլիոն Ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման և Ջրից դեպի շուկա բաղադրիչների մասով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |