Անբարենպաստ եղանակը Հայաստանում վնասել է գարեջրի արտադրությանը 5 մայիսի 2011 - 17:34 AMT PanARMENIAN.Net - «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն ներկրում է մոտ 3 հազար տոննա գարի, սակայն Գյումրիում կառուցվում է 18-20 հազար տոննա հզորությամբ ածիկի նոր գործարան, որի արտադրանքը արտահանման համար է նախատեսված: Այդ մասին մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի գարեջրի շուկայի առաջատար «Կիլիկիա» գործարանի գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանը: «Նախատեսվում է 6 հազար հա հատկացնել գարի ցանելու համար: Արդեն փորձարկումներ են կատարվել Սիսիանում, Վարդենիսում, Շիրակում, Ախալքալաքում և արդյունքները հուսալի են»,-ասել է նա մայիսի 5-ին ՀՀ նախագահի մասնակցությամբ ոլորտի ներկայացուցիչների խորհրդակցության արդյունքների ամփոփման ժամանակ: Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի գյուղատնտեսական հատվածի 21 վերամշակող ընկերություններ 6 մարզերից և Երևանից: Աշոտ Բաղդասարյանն ընդգծել է նախագահի հետ հանդիպման կարևորությունը, որի ժամանակ ներկայացվել է հարկային բարեփոխումների փաթեթը, ավելին, նա ասել է, որ «գյուղնախարարությունը դեմքով է շրջվել դեպի գյուղացին, և ճիշտ քայլեր է կատարում»: Ընկերության շահույթը 2010թ. ավարտին կազմել է 3,5 մլրդ դրամ, այն ապահովել է 40 տոկոս արտադրանքի աճ և պետբյուջե է վճարել 1 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ընկերությունում արտադրության անկում գրանցվեց: «Հույս կա, որ հետագայում աճ կլինի»,-ասել է մասնագետը: Ինչպես հայտնել է Աշոտ Բաղդասարյանը, ընկերությունը, որը նաև հյութեր է արտադրում, մտադիր է այս տարի 20-25 տոկոսով ավելացնել մրգերի մթերումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |