Լիտվայի նախագահի պատվին Երևանի կոնյակի գործարանում 400լ տարողությամբ կոնյակի անվանական տակառ կհնեցվի![]() PanARMENIAN.Net - Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի գլխավորած պատվիրակությունը մայիսի 5-ին այցելեց Երևանի կոնյակի գործարան: Ինչպես նշվում է ԵԿԳ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ըստ նախատեսված ծրագրի` պատվիրակությունը այցելեց Երևանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամաս, որտեղ ծանոթանավ հայկական Արարատ կոնյակի պատմությանը և արտադրական պրոցեսին: Նախագահը կանգ առավ «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Ի դեպ, այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Նախագահը իր ստորագրությունը թողեց նաև գործարանի հուշագրքում: Ըստ ավանդույթի` Երևանի կոնյակի գործարանը Լիտվայի Հանրապետության նախագահ տիկին Դալիա Գրիբաուսկայտեին նվիրեց 400 լիտր տարողությամբ անվանական տակառ: Տիկին Գրիբաուսկայտեն Երևանի կոնյակի գործարան այցելած 20-րդ նախագահն է, որի պատվին այստեղ կոնյակի սպիրտ է հնեցվում: Նշենք նաև, որ Երևանի կոնյակի գործարանի մառանում է պահվում նաև Լիտվայի նախկին նախագահների` պարոն Վալդաս Ադամկուսի և Ռոլանդաս Պակսասի անվանական տակառները: Երևանի կոնյակի գործարանի տնօրինությունը տիկին Գրիբաուսկայտեին նվիրեց նաև հատուկ պատրաստված Արարատ կոնյակ: Հարկ է նշել, որ Երևանի կոնյակի գործարանը, հանդիսանալով Արարատ ապրանքանիշի բացառիկ սեփականատերը, բալթյան երկրներ է արտահանում ավելի քան 100 000 լիտր կոնյակ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |