ՀՀ կառավարությունը որոշել է մի փոքր օգնել Ցեղասպանությունը վերապրածներին` ընդամենը 25 հազ. դրամով![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ին կայացած նիստում որոշում է ընդունել մինչև 1915 թվականը ծնվածներին, ներառյալ նաև Հայոց ցեղասպանությունը վերապրածներին ամսական 25 հազար դրամի չափով նյութական օգնություն տրամադրելու մասին: Այդ գումարը փոխանցվելու է ամսական կենսաթոշակի հետ միասին: Նշենք, որ 2011 թվականի մարտ ամսվա դրությամբ նվազագույն սպառողական զամբյուղըՀայաստանում մարտին կազմել է 62 640 դրամ (շուրջ 170 դոլար), իսկ տարվա կտրվածքով 751 684 դրամ (գործակիցը 1,77): Ընդ որում, ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, պարենային զամբյուղի արժեքը ամսվա կտրվածքով կազմել է 35 390 դրամ (96 դոլար): Նվազագույն սպառողական զամբյուղը ներառում է սնդդամթերքի հետևյալ նորմերը մեկ օրվա կտրվածքով՝ 355 գ հացամթերք, 100 գ միս (տավար), 200 գ կաթ, 10 գ կաթնաշոռ, 20-ական գրամ կենդանական և բուսական յուղ, 10 գ մարգարին, 25 գ պանիր, 250 գ կարտոֆիլ, 300 գ այլ բանջարեղեն, 200 գ միրգ, 50 գ շաքար, կես ձու, 30 գ ձուկ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |