Լույս է տեսել գրող-հրապարակախոս Մարգո Ղուկասյանի «Գիսավոր աստղի տարին» գիրքը

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին լույս տեսավ գրող-հրապարակախոս Մարգո Ղուկասյանի «Գիսավոր աստղի տարին» գիրքը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հեղինակը, նա իր գրքում ընդգրկել է իր կյանքի ընթացքում տեսած տարբեր երևույթներ, հուշեր, պատմվածքներ, ակնարկներ և զրույցներ: Գրքում զետեղված են Վիլյամ Սարոյանի, Վարդուհի Վարդերեսյանի և այլ ականավոր գործիչների մասին հուշեր, ինչպես նաև իր կյանքի ընթացքում հանդիպած բազմաթիվ մարդկանց մասին հետաքրքիր դեպքեր, քաղաքների և դրանցում կատարվող իրադարձությունների մասին նյութեր:

Մարգո Ղուկասյանը գրական գործունեությամբ զբաղվում է 1950 թվականից, 17 տարի աշխատել է «Պիոներ կանչ» թերթում, այնուհետև «Գարուն» ամսագրում, մինչև 2002 թվականը եղել է ամսագրի գիտության և հրապարակախոսության բաժնի վարիչը: «Գիսավոր աստղի տարին» հեղինակի թվով 12-րդ գիրքն է:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---