Լևոն Արոնյանն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի իր առաջին պարտիան ոչ ոքի ավարտեց

Լևոն Արոնյանն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի իր առաջին պարտիան ոչ ոքի ավարտեց

PanARMENIAN.Net - Աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի բոլոր 4 պարտիաները ոչ ոքի են ավարտվել: Հայ երկրպագուների համար, բնականաբար, ամենակարևոր հանդիպումը Լևոն Արոնյան (Հայաստան)-Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան էր, որը տևել է ավելի քան 6 ժամ: Արոնյանը խաղացել է սպիտակ խաղաքարերով և որոշակի առավելություն ունեցել, բայց ռուս գրոսմայստերին հաջողվել է խուսափել պարտությունից: Շախմատիստները հավաքել են 0.5-ական միավոր:

Հաշտությամբ են բաժանվել նաև Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)- Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան), Շախիրյար Մամեդյարով (Ադրբեջան)- Բորիս Գելֆանդ (Իսրայել), Վեսելին Տոպալով (Բուլղարիա)-Գատա Կամսկի (ԱՄՆ) զույգերը:

Շախմատիստների պատասխան պարտիաները կայանալու են մայիսի 6-ին Կազանի «Կորստոն» հյուրանոցում: 2012-ին մրցաշարի հաղթողը մրցելու է աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ (Հնդկաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---