Հայաստանը կմեծացնի իր զորախումբն Աֆղանստանում 6 մայիսի 2011 - 10:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը մայիսի 4-5-ը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գումարված ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների գլխավոր շտաբի պետերի նիստին` Աֆղանստանում ուժեր տրամադրող երկրների ձևաչափով: Նիստի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում տիրող իրավիճակը, դաշինքի հետագա ռազմավարությունը և իրականացվող գործողություններին վերաբերող այլ հարցեր: Իր ելույթում գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը նիստի մասնակիցներին է ներկայացրել Աֆղանստանում իրականացվող գործողություններին ՀՀ զորախմբի մասնակցության ընդլայնման հետ կապված ապագա ծրագրերը, հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |