ՀՀ ԱԳՆ. «Ալ-Քայեդա»-ի անդամները ժամանակին ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայում 6 մայիսի 2011 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Ներգրավված լինելով ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարում, Հայաստանը կիսում է ամերիկացիների եւ ահաբեկչության դեմ բոլոր պայքարողների զգացմունքները բեն Լադենի ոչնչացման առնչությամբ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով «Ալ-Քայեդա» ահաբեկչական կամակերպության պարագլուխ Օսամա բեն Լադենի ոչնչացումը: Տիգրան Բալայանի խոսքերով, մեզ հատկապես մոտ են այդ զգացմունքները, քանի որ այս ահաբեկչական կազմակերպության հետ առնչություն ունեցող անձինք ժամանակին ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |