Թել Ավիվ-Երևան չվերթը դեռևս հետաձգվում է Իսրայելի օդանավակայանում 6 մայիսի 2011 - 15:25 AMT PanARMENIAN.Net - «Արմավիա» ընկերության Թել Ավիվ-Երևան չվերթը դեռևս հետաձգվում է Իսրայելի մայրաքաղաքի օդանավակայանում, որից բոլոր թռիչքները մայիսի 5-ից ի վեր չեղյալ են հայտարարվել ավիավառելիքի հետ կապված խնդիրների պատճառով, PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան: «Իմ տվյալներով խոսքը գնում է վառելիքի մաքրման մասին և ինքնաթիռի թռիչքի հստակ ժամկետը դեռ հայտնի չէ»,-ասել է նա: Մայիսի 5-ին Թել Ավիվի Բեն-Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանի տեխնիկական ծառայություններն օտար խառնուրդներ են հայտնաբերել կանոնավոր առաքումների ավիավառելիքում: Անվտանգության նկատառումներով հետաձգվել են բոլոր չվերթները, այդ թվում դեպի Մոսկվա, Սոչի, Կիև ու Երևան: Օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է: Երևանի չվերթի բոլոր ուղևորները՝ 41 մարդ տեղավորվել են հյուրանոցում Թել Ավիվի օդանավակայանի հաշվին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Զվարթնոցի» մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը, վարեռլիքի յուրաքանչյուր մասնաբաժին պարտադիր լաբորատոր ստուգում է անցնում, վառելիքի փորձանմուշներ են վերցվում նաև բակ լցվելուց անմիջապես առաջ: «Ես չեմ հիշում, որ «Զվարթնոցում» երբևէ խնդիրներ առաջացած լինեն վառելիքի որակի հետ կապված»,-ասել է «Զվարթնոցի» մամլո քարտուղարը: «Զվարթնոցի» համար վառելիք է առաքում «Միկա լիմիթեդ» ընկերությունը, որի սեփականատերը նույնպես «Արմավիայի» նախագահ Միխայիլ Բաղդասարովն է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կիրանցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Միրզոյանը ցավակցել է Իրանի ժողովրդին․ «Կիսելով ձեր վիշտը՝ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում» «Սարսափելի լուրեր ենք իմանում Իրանից»,–գրել է նա Փարիզում քննարկվել են Կասկադի ամբողջական կառուցման և Նորագյուղի հայեցակարգային առաջարկները Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին ԱԳՆ–ն ավելի վաղ հայկական կողմի աջակցությունն էր առաջարկել |