«Ալ-Քայեդան» հաստատել է Օսամա բեն Լադենի մահը

«Ալ-Քայեդան» հաստատել է Օսամա բեն Լադենի մահը

PanARMENIAN.Net - «Ալ-Քայեդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավարությունը պաշտոնապես հաստատել է կազմակերպության առաջնորդ Օսամա բեն Լադենի մահը: Ահաբեկիչների ինտերնետ-պորտալներից մեկում բեն Լադենի մահը հաստատող հաղորդագրություն է տեղակայվել: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, «Ալ-Քայեդայում» գտնում են, որ իրենց առաջնորդի արյունն իզուր չի թափվել, իսկ հարձակումներն ամերիկացիների և նրանց դաշնակիցների վրա կշարունակվեն:

Reuters-ի տվյալներով, «Ալ-Քայեդան» իր առաջնորդի մահը «անեծք» է անվանում Ամերիկայի համար: Ավելի վաղ բեն Լադենի համար վրեժ լուծելու մտադրության մասին հայտնել էր «Թալիբան» շարժումը:

Օսամա բեն Լադենը սպանվեց մայիսի 2-ի գիշերը ԱՄՆ հատուկ ծառայությունների օպերացիայի ժամանակ Պակիստանի Աբբոտաբադ քաղաքում` Իսլամաբադից ոչ հեռու: «Թիվ մեկ ահաբեկչի» մահվան մասին անձամբ հայտարարեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Բեն Լադենի ինքնությունը հաստատվեց մարմնի զննման ժամանակ, ավելի ուշ «Ալ-Քայեդայի» առաջնորդի մահվան փաստը հաստատեց ԴՆԹ-փորձաքննությունը:

Ավելի վաղ Օբաման հայտարարել էր բեն Լադենի հետմահու լուսանկարը հրապարակելու մտադրության մասին, որպեսզի միջազգային հանրությանը վստահեցներ ահաբեկչական ցանցի առաջնորդի ոչնչացման հարցում, սակայն հետագայում նա որոշեց հրաժարվել այդ գաղափարից` ելնելով անվտանգության նկատառումներից: Ամենից շատ հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչների ցուցակում բեն Լադենի հայտնվելու պահից ի վեր նրա մահվան մասին բազմիցս հաղորդվել էր, սակայն մինչև վերջերս այդ վկայությունները չէին հաստատվում, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---