Մայիսի 7-ին Թբիլիսիում կկայանա Եվրոպայի շախմատի կանանց 12-րդ անհատական առաջնության առաջին տուրը

Մայիսի 7-ին Թբիլիսիում կկայանա Եվրոպայի շախմատի կանանց 12-րդ անհատական առաջնության առաջին տուրը

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Թբիլիսիում կկայանա Եվրոպայի շախմատի կանանց 12-րդ անհատական առաջնության առաջին տուրը: Առաջնության բացման արարողությունը կայացավ մայիսի 6-ին:

Հայաստանն առաջնությունում կներկայացնեն 9 շախմատիստուհիներ` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Ագինյանը, Արա Մինասյանը, Լիա Մարտիրոսյանը, Աննա Հայրապետյանը, Անահիտ Խառատյանն ու Մարիա Գևորգյանը:

Պարտիաները տեղի կունենան մայիսի 7-ից 13-ը և 15-ից 18-ը: Առաջնությանը կմասնակցեն մինչև 132 շախմատիստուհիներ 26 երկրներից:

Հայաստանի հավաքականն առաջնությանը պատրաստվել է Ծաղկաձորում, որտեղ համատեղ հավաքներ է անցկացրել գրոսմայստեր Արա Մինասյանի հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---