Հայաստանի վարչապետը շնորհավորել է Հանրային ռադիոյի աշխատակիցներին

Հայաստանի վարչապետը շնորհավորել է Հանրային ռադիոյի աշխատակիցներին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Հանրային ռադիո» ՓԲԸ-ն և շնորհավորել է աշխատակիցներին առաջին եթերի 85-ամյակի կապակցությամբ:

«Կարող եմ ասել, որ վերջի տարիներին արմատական փոփոխություններ են կատարվել, փոխվել է որակը, ծրագրերի բովանդակությունը, ռադիոն ավելի շատ է անդրադառնում մեր ռադիոլսողներին հուզող հարցերին: Այստեղ հաճախ խիստ քննադատության կարիք է լինում: Այդ քննադատությունը բավականին առողջ է և օգտակար»,-ասել է վարչապետը մայիսի 7-ին ուղիղ եթերում:

Ըստ վարչապետի, ռադիո նա հիմնականում լսում է ընդմիջմանը և ամեն անգամ նոր հաղորդումներ է բացահայտում իր համար: «Հանրային ռադիո» ՓԲԸ-ի գործադիր տնիօրեն Արմեն Ամիրյանը ծանոթացրել է վարչապետին տեղեկատվական կառույցի աշխատանքին՝ ներկայացնելով նոր մոտեցումները արդիական տեխնիկայի կիրառմամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---