Երևանում ավարտվել է Հայաստանի ձյուդոյի երիտասարդական ակումբի խաղարկությունը![]() 7 մայիսի 2011 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին «Միկա» մարզահամալիրում տեղի է ունեցել Հայաստանի ձյուդոյի երիտասարդական ակումբի խաղարկությունը: 7 քաշային կարգերում պատանիների և 3 կարգերում աղջիկների թվում հայտագրվել է 134 մարզիկ: Մինչև 52կգ քաշային կարգում հաղթող է դարձել Երջանիկ Կարապետյանը, մինչև 57 և +57կգ քաշային կարգերում՝ Ռոզա Խաչատրյանը և Ռաֆայել Բաղդասարյանը, PanARMENIAN.Net ին են հայտնել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունում: Երիտասարդների թվում հավասարը չունեին Սերյոժա Ալեքսանյանը (55կգ ք/կ), Կարեն Գագիկյանը (60կգ ք/կ), Գոռ Հարությունյանը (66կգ ք/կ), Անդրանիկ Չափարյանը (73կգ ք/կ), Մհեր Կարապետյանը (81կգ ք/կ), Արթուր Կրոյանը (90կգ ք/կ) և Ազատ Աբրահամյանը (+90կգ ք/կ): Մրցաշարի արդյունքում կկազմավորվի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը կպատրաստվի մրջազգային մրցաշարերի: Մայիսի 7-ին «Միկա» մարզասրահում տեղի կունենա «Նոր աստղ» գավաթի թիմային չորրորդ խաղարկությունը, որին կմասնակցեն 1996-97թթ. ծնված մարզիկները, իսկ մայիսի 8-ին տեղի կունենա Շուշիի ազատագրման 19-ամյակին նվիրված մրցախաղ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |