Կիպրահայերը ուխտագնացություն կկատարեն դեպի կղզու հյուսիսում գտնվող Սբ Մակար վանքը 7 մայիսի 2011 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի հայ համայնքը ուխտագնացություն կկատարի դեպի թուրքերի կողմից օկուպացված կղզու հյուսիսում գտնվող Սբ Մակար (Սբ Մակարիոս) վանքը: Միջնադարյա վանքը, որը գտնվում է Կիրենիա լեռան վրա, թալանի է ենթարկվել 1974թ. թուրքական զորքերի ներխուժման ժամանակ: Ամենամայ ուխտագնացությունը, որ կազմակերպել են հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանն ու ՀԱԵ Կիպրոսի թեմը ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ, կսկսվի մայիսի 8-ին: Հարյուրավոր հայեր Կիպրոսից և Սփյուռքից կայցելեն վանք: Ուխտագնացությունը կատարվում է արդեն հարյուր տարի մայիսի առաջին կիրակի օրը: Պաշտոնական ժամերգությունն այդ առիթով տեղի ունեցավ մայիսի 1-ին Նիկոսիայի Սբ Աստվածածին հայկական եկեղեցում: Սբ Մակարում պատարագը կմատուցի Կիպրոսի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Վարուժան Գերգերլյանը, գրում է Financial Mirror.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |