Սոցիալիստը մտադիր է կրկին ներկայացնել Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը Ֆրանսիայի Ագային ժողովում

Սոցիալիստը մտադիր է կրկին ներկայացնել Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը Ֆրանսիայի Ագային ժողովում

PanARMENIAN.Net - Աժ պատգամավոր, Սոցիալիստական կուսակցության անդամ, Մարսելի քաղաքապետ Ֆրանսուա Պյուպոնին մտադիր է կրկին ներկայացնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ազգային ժողովում, այն բանից հետո, երբ Սենատը մերժեց նմանատիպ նախագիծը:

«Անհրաժեշտ է վերսկսել մեր պայքարը և կրկին ներկայացնել ԱԺ նմանատաիպ նոր օրինագիծ: Մեր պայքարին կարող են նպաստել նախագահական ընտրությունները, քանի որ բոլոր թեկնածուները պետք է ընդունեն պաշտոնական տեսակետը, ոչ թե խոստումներ տան, ելնելով նախընտրական շահերից»,-ասել է Պյուպոնին Ֆրանսիայի Սենատի մոտ հավաքված հայ համայնքի ներկայացուցիչներին: Ըստ նրա, նոր օրինագիծը պետք է պարունակի հետևյալ դրույթը. Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոսթը, նա պետք է հայտարարի, որ իր ճանաչած բոլոր ցեղասպանությունները չեն կարող ժխտվել իր տարածքում»,-գրում է Nouvelles d`Arménie-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---