Մայիսի 7-ից հանվում են Վերին Լարսը հատող ավտոտրանսպորտի երթեւեկության բոլոր սահմանափակումները![]() 7 մայիսի 2011 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ից վրաց-ռուսական Կազբեկի-Վերին Լարս մաքսային կետը հատող ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկության նկատմամբ հանվում են բոլոր սահմանափակումները` կապված բեռնատար եւ ուղեւորատար տրանսպորտային միջոցների չափերի եւ ուղեւորատարողունակության հետ: Հիշեցնենք, որ բնակլիմայական պայմաններից ելնելով` մեծ տարողունակությամբ եւ կիսակցորդներով բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը անցակետով հնարավոր չէր իրականացնել եւ թույլատրված էր միայն թեթև մարդատար ավտոմեքենաների, մինչև 30 ուղևոր տարողունակությամբ ավտոմեքենաների և մինչև 10 տոննա տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը: Մաքսային կետն աշխատելու է պարբերաբար փոխվող միակողմանի երթեւեկությամբ` կախված Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության մաքսակետերում տրանսպորտային միջոցների գոյացած քանակից: Այս տեղեկատվությունը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը տրամադրել է Վրաստանի ճանապարհային ոստիկանությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |