Լևոն Արոնյան. Ես գոհ եմ, որ երկրորդ պարտիան Գրիշչուկի հետ արագ ավարտվեց և հանգստանալու ժամանակ կա![]() 7 մայիսի 2011 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի Ալեքսադնր Գրիշչուկը, մեկնաբանելով երկրորդ պարտիան Լևոն Արոնյանի հետ, ասել է, որ առաջնախաղում նա դիրքային առավելություն ուներ: «Սակայն, Արոնյանը, որը սևերով էր խաղում, զարգացման առավելություն ուներ, որի հաշվին էլ ցանկանում էր ինչ-որ բան մտածել: Ինձ չհաջողվեց դրան խանգարել, դիրքերը հավասարվեցին և ոչ ոքի ստացվեց»,-մեջբերում է Գրիշչուկին sovsport.ru-ն: Հայ գրոսմայստերը նշել է, որ սևերով խաղալիս միշտ ձգտում է ոչ ոքի ավարտել պարտիան: «Ես գոհ եմ, որ երկրորդ պարտիան Գրիշչուկի հետ արագ ավարտվեց և հանգստանալու և հաջորդ պարտիային պատրաստվելու ժամանակ կա»: Քառորդ եզրափակչի առաջին պարտիաները շախմատիստներն ոչ ոքի ավարտեցին, իսկ երրորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 7-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |