Պատանի հայ երաժիշտները համերգ կտան Նյու Յորքի հայ ավետարանչական եկեղեցում 7 մայիսի 2011 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին մի խումբ երեխաներ Հայաստանից և Արցախից, որոնք մասնակցել են Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից կազմակերպված ճամբարին, 10-րդ ամենամյա գարնանային համերգի շրջանակներում համերգ կտան Նյու Յորքի հայ ավետարանչական եկեղեցում: Ինչպես հաղորդում է Armenian Reporter-ը, համերգին կմասնակցեն երգչուհի Նատալի Զաբել Արոյանը, դաշնակահար Հայկ Արսենյանը, ջութակահար Նազիկ Ճակարյանը, թավջութակահար Ալեքսանդր Նազարյանը, «Դոկտերս վան Լյուվենի» լարային և դաշնամուրի նվագախումբը: Համերգը կազմակերպվում է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից: Սկսած 1992 թ-ից, այն կազմակերպում է 46-օրյա ճամբարներ Հայաստանի և Արցախի զանազան վայրերում և կրում է բարեգործական բնույթ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |