ՀԱՊ-ում բացվել է «Անձրևի հարս» խորագրով ծիսական տիկնիկների մրցույթ-ցուցահանդեսը 7 մայիսի 2011 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Անձրևի հարս» խորագրով ծիսական տիկնիկների մրցույթ-ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում են 45 մասնակիցներ, որոնք մինչև ցուցահանդեսի տիկնիկներ պատրաստելը անցել են ազգագրության դասընթացներ: Ցուցահանդեսի կազմակերպիչ Մանան Առաքելյանը ասաց, որ մասնակիցների պակաս չի զգացվել: Ըստ նրա, դիմումների ընդունման վերջնաժամկետը անընդհատ հետաձգվում էր, քանի որ հայտերն ընդունվում էին ամեն օր: «Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել հանրությանը ազգային տիկնիկներին, քանի որ նրանք մոռացության են մատնված և կարող են անհետանալ», -ասաց Առաքելյանը:Մրցույթի համար նախատեսված է երեք տեղ, 40.000, 30.000 և 20.000 դրամ մրցանակներով: Հաղթողներին ընտրելու են ազգագրագետ Ժենյա Ավետիսյանն ու նկարչուհի Լուսիկ Ագուլեցին: Ցուցահանդեսի մասնակից Նելլի Վարդանյանը, որը ներկայացրել է բատիկա Նուրիի կամ Անձրևի հարսի պատկերով, PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Նման ցուցահանդեսը շատ լավ մտահղացում է, քանի որ սրա շնորհիվ ես ծանոթացա այդ արվեստին և ավանդական խորհրդանիշները ես հետագայում նույնպես կօգտագործեմ իմ աշխատանքներում»: Հայկական ծիսական տիկնիկները կիրառվել են դեռ հազարամյակներ առաջ, տարբեր ծեսերի համար: Օրինակ` Նուրին կամ Անձրևի հարսը օգտագործվում էր երաշտի ժամանակ անձրև կանչելու համար, Ակլատիզը կամ Պաս պապը, որի ոտքը խրվում էր սոխի գլխին, «հետևում էր» պասի ընթացքին: Կային նաև այլ՝ Խաչաբուռ, Տան ոգի, Հերիուս, Ծաղկամեր տիկնիկներ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |