Հայաստանում ամենատարածվածը մարգագետնային ծաղիկների ծաղկափոշու հարուցած ալերգիան Է 7 մայիսի 2011 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Վերջերս արաբական երկրներից Երևան ներթափանցած փոշու պատճառով երևանցիներից շատերի մոտ նկատվեց ալերգիկ հիվանդությունների սրացում: Այս մասին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը: “Ալերգիկ հիվանդությունների սրացում նկատվում էր հատկապես նրանց մոտ, ովքեր խրոնիկ տառապում են այդ հիվանդությամբ: Օդի աղտոտվածությունը, օդում փոշու մեծ չափերի առկայությունը կարող է նաև լուրջ խնդիրներ առաջացնել հետագայում”,- հայտնեց մասնագետը: Աստղիկ Բաղդասարյանը նշեց, որ օդում հատկապես ծանր մետաղների առկայությունը լուրջ վտանգ է ներկայացնում մարդկանց առողջությանը: Նրա խոսքով, օրինակ Սյունիքի մարզում երեխաների շրջանում շատ տարածված են դարձել ուռուցքային հիվանդությունները: Ինչ վերաբերում է սոսկ ալերգիկ հիվանդություններին, մասնագետն ասաց, որ Հայաստանում ամենատարածվածը մարգագետնային ծաղիկների ծաղկափոշու հարուցած ալերգիան է, որը նկատվում է հատկապես ապրիլ-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Տարածվածությամբ երկրորդ տեղում է փոշու տզից առաջացող ալերգիան, որը կարող է առաջանալ անկողին ներթափաբցող փոշու տզից: Դրանից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս շուտ-շուտ թափ տալ, լվանալ անկողնու բուրդը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |