Քլիվլենդ քաղաքում կայացել է Հրանտ Բագրազյանի մենահամերգը

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում կայացել է դաշնակահար Հրանտ Բագրազյանի մենահամերգը: Համերգում հնչել են Բեթհովենի, Շումանի, Լիստի և Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները:

Ինչպես հաղորդում է Cleveland.com-ը, hամերգը կազմակերպվել է Օհայոյի կանանց կոմիտեի կողմից:

Հրանտ Բագրազյանը ծնվել է Երևանում, ավարտել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, այնուհետև ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային երաժշտական մրցույթների ու փառատոնների, իսկ 2007 թ-ին արժանացել Արամ Խաչատրյանի անվան միջազգային դաշնամուրային մրցույթում 3-րդ տեղի:Այժմ նա Քլիվլենդի երաժշտական ինստիտուտի ուսանող է:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---