Վարդան Դևրիկյան. Ղարաբաղը պատկանում է նրան, ում պատկանում է Շուշին 7 մայիսի 2011 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Շուշիի ազատագրումը բավական խորհրդանշական էր: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է գրկանագետ, արցախյան պատերազմի մասնակից Վարդան Դևրիկյանը` հիշեցնելով հին ասացվածքը. «Ում պատկանում է Շուշին, նրան պատկանում է Ղարաբաղը»: Նա հավելել է, որ Ստեփանակերտում և հարակից գյուղերում կյանքը կախված էր Շուշիից, որտեղից մշտապես կրակ էին արձակում: Գրականագետը նշել է, որ Շուշիի ազատագրումով հայերին հաջողվեց հաղթահարել հոգեբանական խնդիրներ, նրանք, վերջապես, կարողացան նահանջներից ու պարտություններից անցնել հաղթանակի: Միաժամանակ նա նշել է, որ հայերը պետք է հաղթահարեն մեկ այլ հոգեբանական արգելք և վերադառնան բնակվելու Շուշիում և Արցախի այլ ազատագրված վայրերում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |