Այսօր Հայաստանում բնակվում է Մեծ Հայրենական պատերազմի շուրջ 3 000 վետերան

Այսօր Հայաստանում բնակվում է Մեծ Հայրենական պատերազմի շուրջ 3 000 վետերան

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանում բնակվում է Մեծ Հայրենական պատերազմի շուրջ 3 000 վետերան: Ամենաերիտասարդ վետերանը 86 տարեկան է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Հայաստանի վետերանների միության ղեկավար, գնդապետ Սիմոն Եսայանը: Ինչպես նշել է միության ղեկավարը, ամեն տարի վետերանների թիվը պակասում է: «Եթե Հաղթանակի 65-ամյակը մենք տոնում էինք 3500 վետերանների հետ, ապա այսօր նրանք 3000-ն են: Ամեն ամիս կյանքից հեռանում է 50-70 վետերան»,-ասել է Եսայանը:

Նա նշել է նաև, որ այս տարի մայիսի 8-ին վետերանները կայցելեն Եռաբլուր՝ ի պատիվ Շուշիի ազատագրման 19-ամյակի: Մայիսի 9-ի առավոտյան նրանք ծաղիկներ կդնեն Անհայտ զինվորի գերեզմանին: Այս տարի, ինչպես նախորդ տարիներին, Հաղթանակի զբոսայգում դաշտային ճաշարան կգործի վետերանների համար:

Ինչպես գրում է Եսայանը, մայիսի 10-ին Երևանի քաղաքապետարանը դրամական պարգևներ կհանձնի ՄՀՊ 50 վետերանների:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---