Ամռանը Հայաստան կայցելի Սալոնիկի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը 7 մայիսի 2011 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Սալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչները: Դեսպան Ղալաչյանը և քաղաքապետ Բուտարիսը քննարկեցին Հայաստանի և Հունաստանի մեծությամբ երկրորդ քաղաքների` Գյումրիի և Սալոնիկի միջև կապերի ընդլայնման, մշակույթի, տնտեսության և այլ բնագավառներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: Կողմերը նշեցին, որ հայ-հունական երկկողմ հարաբերություններում կարևոր դեր է վերապահված երկու բարեկամ երկրների քաղաքների ու բնակավայրերի միջև համագործակցային կապերի, քույր-քաղաքների հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը: Այդ առումով, երկուստեք կարևորվեց Սալոնիկում հնուց ի վեր գոյություն ունեցող հայ համայնքի դերը, որը կարող է երկու քաղաքների «բարեկամության կամուրջ» դառնալ: Զրուցակիցները նշեցին, որ մշակույթի ոլորտում համագործակցությունը կարող է արդյունավետ լինել արդեն հաջորդ տարի, երբ Հունաստանում անցկացվեն Հայաստանի մշակույթի օրերը, իսկ Սալոնիկը նշելու է թուրքական լծից քաղաքի ազատագրման 100-ամյակը: Զրուցակիցները համակարծիք էին, որ փոխշահավետ համագործակցության համար լավ նախադրյալներ կստեղծվեն նաև այս տարվա հուլիսից Սալոնիկը Հայաստանի հետ կապող ուղիղ չվերթի գործարկմամբ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, դեսպան Ղալաչյանը Սալոնիկի քաղաքապետին հանձնեց Գյումրիի քաղաքապետի կողմից Հայաստան այցելելու հրավերը, որը սիրով ընդունվեց: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ քաղաքապետ Բուտարիսի գլխավորած պատվիրակության այցը տեղի կունենա արդեն առաջիկա ամռանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |