Լևոն Արոնյանը դուրս մնաց աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարից

Լևոն Արոնյանը դուրս մնաց աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարից

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանն աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարում զիջել է Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան) և դուրս մնացել հետագա պայքարից: Դիմակայության ելքը որոշվել է վերջին արագ պարտիայում, որտեղ Արոնյանը 1.5:2.5 հաշվով պարտվել է: Շախմատիստների ընդհանուր պայքարն ավարտվել է 3.5:4.5 հաշվով հօգուտ ռուս շախմատիստի:

Հավակնորդների կիսաեզրափակչում Գրիշչուկը խաղալու է իր հայրենակից Վլադիմիր Կրամնիկի հետ, որը հաղթանակ է տարել Թեմուր Ռաջաբովի նկատմամբ (Ադրբեջան):

Մրցաշարի երկրորդ պարտիայում հանդես են գալու Գատա Կամսկին (ԱՄՆ) և Բորիս Գելֆանդը (Իսրայել), որոնք հաղթել են համապատասխանաբար Վեսելին Տոպալովին (Բուլղարիա) և Շախրիյար Մամեդյարովին (Ադրբեջան):

Կիսաեզրափակիչ խաղերը կայանալու են մայիսի 12-15-ին, իսկ եզրափակիչ հանդիպումները` մայիսի 19-21-ին և մայիսի 23-25-ին:

Մրցաշարի հաղթողը 2012-ին մրցելու է աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ (Հնդկաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---