Թոմաս Համմարբերգը կոչ է արել ՀՀ իշխանություններին վերանայել խոսքի ազատության մասին օրենսդրությունը

Թոմաս Համմարբերգը կոչ է արել ՀՀ իշխանություններին վերանայել խոսքի ազատության մասին օրենսդրությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում զգալի քայլեր են կատարվել 2008թ. մարտի 1-ի հետևանքները վերացնելու համար, սակայն իշխանությունները պետք է ավելին անեն երկխոսության ու վստահության ամրապնդման համար; Այդ մասին ասվում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցում:

Ըստ Համմարբերգի, զենքի կիրառումը մարտի 1-ին անթույլատրելի էր, իսկ 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտումն անարդյունավետ: «Հանցագործները դեռ չեն հայտնաբերվել: Հայաստանի իշխանությունները պետք է վճռական միջոցներ ձեռնարկեն, հետաքննություն անցկացնեն ու պատժեն մեղավորներին: 10 զոհերի ընտանիքները պետք է համարժեք փոխհատուցում ստանան և ամբողջական տեղեկություններ հետաքննության ընթացքի մասին»,-ասել է նա: Հանձնակատարը նաև ողջունել է ՀՀ նախագահի հանձնարարականը մարտի 1-ի գործով նոր հետաքննություն սկսելու վերաբերյալ: Համմարբերգը հույս է հայտնել, որ արդյունքում մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն:

Համմարբերգը նշել է, որ ձերբակալվածներից շատերը արդեն ազատ են արձակվել, սակայն մտահոգություն է հայտնել առ այն, որ մի քանիսը դեռ պատիժ են կրում և հորդորել է նրանց ևս ազատ արձակել:

Ողջունելով զրպարտանքի ու վիրավորանքի մասին հոդվածների ապաքրեականացումը՝ Համմարբերգը նաև մտահոգություն է հայտնել, որ ԶԼՄ-ներից պահանջվող փոխհատուցման չափը մեծ է: Նա նաև ասել է, որ հարկավոր է խրախուսել լրագրողական էթիկան ու ԶԼՄ-ների ինքնականոնակարգումը:

«Հավաքների ազատության հետ կապված իրավիճակը Հայաստանում դեռևս մտահոգիչ է»,-ասվում է զեկույցում: «Հարկավոր է անհապաղ դադարեցնել ոտնձգությունները խաղաղ ցույցերի դեմ: Առանցքային է մնում ոստիկանության պահվածքը հավաքների ժամանակ, որը պետք է համապատասխանի մարդու իրավունքների չափանիշներին»,-ասել է Համմարբերգը՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին վերանայել խոսքի ազատության մասին օրենսդրությունը, հայտնում է ԵԽ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---