Հայաստանի հակամենաշնորհային մարմինը կոչ է անում հանրությանն ավելի ակտիվ լինել 10 մայիսի 2011 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Երևանում տեղի է ունենում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կից Հանրային խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում են պետական կառույցների, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ և շահագրգիռ այլ անձիք: «Այսօրվա նիստի նպատակն է հասարակության օգնությամբ երևան հանել մրցակցության ոլորտում առկա խնդիրները` դրանք քննարկելու և համատեղ ջանքերով լուծման ուղի գտնելու համար»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` բացելով նիստը: Նրա խոսքերով, հանձնաժողովը ստեղծել է բոլոր հնրավարությունները` «թեժ գիծ», օնլայն ռեժիմով հանձնաժողովին դիմելու հնարավորություն, որպեսզի երկրի քաղաքացիները կարողանան բարձրացնել մրցակցության խախտման հետ կապված խնդիրները: «Ցավոք սրտի, այդ միջոցներն այսօր անարդյունավետ են գործում, իսկ տեղեկատվության աղբյուր են համարվում ԶԼՄ-ների հրապարակումները և մեր նախաձեռնությամբ տեղի ունեցող դիտարկումները»,- ասել է Շաբոյանը և հավելել, որ Հանրային խորհրդի նման քննարկումները միշտ հետևողական բնույթ են կրելու: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |