Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այաթոլլա Ամելին որոշել է սիրաշահել ադրբեջանցիներին10 մայիսի 2011 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Այաթոլլա Ամելիի հայտարարությունը պետք է դիտարկել որպես ռևերանս դեպի իրանական ադրբեջանցիների կողմը, որոնք, ոգեշնչված Ադրբեջանում իսլամական հեղափոխություն անցկացնելու հեռանկարից, նախանձախնդրությամբ են վերաբերվում Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ցանկացած ձևերին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, այաթոլլա Ամելին որոշել է տեղի տալ ադրբեջանցիներին` ի պատասխան «իսլամական արժեքների դավաճանության» մասին կշտամբանքների: «Ղարաբաղյան պատերազմի տարիներին հենց Իրանն է ապահովել Հայաստանի պարենային անվտանգությունը: Ճիշտ է, այդ ժամանակ ոչ մի ռազմական համագործակցության մասին խոսք չի գնացել: Միաժամանակ հիշեցնեմ, որ անցյալ տարվա աշնանն Ադրբեջանը խնդրել էր Իրանին ադրբեջանական բանակին միջանցք տրամադրել իր տարածքով Արաքս գետի երկայնքով Ֆիզուլիի, Ջեբրաիլի և Զանգելանի վրա հարձակվելու համար, բայց կտրուկ մերժում ստացավ»,- ասել է նա: Նախօրեին այաթոլլա Սայիդ Հասան Ամելին հայտարարել է, որ Շուշիի մարտերին մասնակցած ադրբեջանական զորքերին, որոնք սպառազինության հետ կապված դժվարություններ են ունեցել, Իրանը ավտոշարասյուներով զենք է մատակարարել: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |