Մայիսին Հայաստանում կսկսի գործել երիտասարդական խորհրդարանը10 մայիսի 2011 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Մայիսին Հայաստանում կսկսի գործել երիտասարդական խորհրդարանը, լրագրողներին է հաղորդել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Նրա խոսքերով, երիտասարդական խորհրդարանը կլինի ներկայացուցչական մարմին խորհրդատվական գործառույթներով, որտեղ կլինի 131 պատգամավոր, ինչպես ՀՀ ԱԺ-ում, այն կգործի մինչ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: Դավթյանը նշել է, որ երիտասարդական խորհրդարանի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանին, նպատակն է ծանոթանալ երիտասարդների կարծիքին երիտասարդական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև պատրաստել ապագա պատգամավորների: Նա հայտնել է, որ 131 տեղից 50-ը հատկացվել է պետական և ոչ պետական բուհերին, 39-ը՝ կուսակցություններին, որոնք ներկայացված են ԱԺ-ում, ևս 42 տեղը՝ ինքնաառաջադրվածներին, որոնց միջև ընտրություն կկատարվի: Նա նշել է նաև, որ այդ 42 տեղից յուրաքանչյուրի համար հավակնում է 10 մարդ: Դավթյանը հավելել է, որ երիտասարդական խորհրդարանը կազմված կլինի 12 հանձնաժողովներից, իսկ խոսնակի ֆունկցիան ռոտացիոն հիմքով կկատարեն այդ հանձնաժողովների նախագահները: Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը նշել է, որ երիտասարդական խորհրդարանն ակտիվություն կառաջացնի երիտասարդության շրջանում: Նա նշել է նաև, որ «Բարգավաճ Հայաստանին» տրամադրված 9 տեղերի համար թեկնածուները որոշվել են քվեարկության միջոցով կուսակցության երիտասարդական թևում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |