ՊՆ. Հայ խաղաղապահների թվաքանակի ավելացումն Աֆղանստանում բխում է Հայաստանի շահերիցPanARMENIAN.Net - Հայ խաղաղապահների թվաքանակի ավելացումն Աֆղանստանում ու տեղակայման ժամկետների երկարացումը բխում է Հայաստանի շահերից և նպաստում է համագործակցությանը ՆԱՏՕ-ի հետ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում ու ներկայացնելով Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում Աֆղանստանում հայ զորակազմի տեղակայման ժամկետի երկարացման ու քանակի ավելացման վերաբերյալ պայմանագիրը: Նախարարը հիշեցրել է, որ հայկական կողմի մասնակցության իրավական հիմքերը ստեղծվել են դեռ 2009թ., այն ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայաստանը Աֆղանստան կգործուղի 40 խաղաղապահի 12 ամիս ժամկետով: «Ելնելով անհրաժեշտությունից՝ մենք երկարացրեցինք ժամկետը ևս 12 ամսով»,-ասել է Օհանյանը: Ինչպես նշել է նախարարը, հայկական զորամասը կշարունակի ծառայությունը գերմանացիների հրամանատարությամբ: Գերմանական կողմը համաձայնություն է տվել Աֆղանստանում հայ խաղաղապահների ներկայությունը մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը երկարացմանը: Ըստ Օհանյանի, չի կարելի թերագնահատել հայկական կողմի մասնակցությունը Աֆղանստանի գործողություններին, քանի որ դա հնարավորություն է տալիս Հայաստանի զինված ուժերին ծանոթանալ արևմտյան փորձին: Նա հավելել է նաև, որ հաշվի առնելով Վրաստանի (900 խաղաղապահ) ու Ադրբեջանի (94 խաղաղապահ) ակտիվ ներգրավվածությունը խաղաղապահ գործընթացներին, Հայաստանը չի կարող զիջել նրանց և չավելացնել խաղաղապահների քանակը: Ըստ պայմանագրի, հայ խաղաղապահների զորակազմը կշարունակի իր ծառայությունը մինչ 2012թ. դեկտեմբերի 31-ը, իսկ հայ խաղաղապահների քանակը կկազմի 130 զինծառայող, հետագայում հասնելով 260-ի: Ներկայումս Աֆղանստանում ծառայում է 45 հայ խաղաղապահ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |