Իր պաշտոնում վերականգնվել է Տրաբզոնի հետախուզության պետը, որը գիտեր Դինքի պատրաստվող սպանության մասին10 մայիսի 2011 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Անկարայի 14 վարչական դատարանը չեղյալ է հայտարարել ՆԳՆ որոշումը Տրաբզոնի ոստիկանության հետախուզության բաժնի պետ Ռամազան Աքուրեքի պաշտոնն իջեցնելու մասին: ՆԳՆ-ն Աքուրեքի պաշտոնն իջեցրել էր այն պատճառով, որ նա «անտարբեր է գտնվել հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հանդեպ մահափորձի մասին նախազգուշացումների նկատմամբ», գրում է թուրքական Today’z Zaman թերթը: Դատարանը հայտարարել է, որ որևէ կոնկրետ ապացույցներ չկան, որպեսզի Աքուրեքի պաշտոնն իջեցվի անտարբերության մեղադրանքների պատճառով: Մինչդեռ Դինքի ընտանիքի փաստաբանները պնդում են, որ լրագրողի սպանությունը նախապատրաստվել է «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |