Սեյրան Օհանյան. Աֆղանցի մոջահեդները փորձել են օգնել Բաքվին, բայց մեծ կորուստներ են կրել ԼՂ-ում![]() 10 մայիսի 2011 - 13:19 AMT PanARMENIAN.Net - «Իսկապես եղել է մի ժամանակահատված, երբ աֆղանական մոջահեդներից կազմված ստորաբաժանումները գտնվել են ԼՂՀ տարածքում: Համապատասխան պայմանավորվածություններից հետո այդ ստորաբաժանումները դուրս են բերվել Արցախից»,- Հայաստանի խորհրդարանում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Նռանյանի հարցին: Նախարարը նաև հավելել է, որ Արցախում գործող աֆղանցի մոջահեդները մեծ կորուստներ են կրել ղարաբաղյան կողմի գործողությունների արդյունքում: Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Համենեի ներկայացուցիչն իմամ-ջումա այաթոլլա Սեյեդ Հասան Ամելին Արդեբիլում հայտարարել է, որ Իրանը նաև կազմակերպչական աջակցություն է ցույց տվել առաջին գիծ տեղափոխելով հազարավոր մարտիկների Աֆղանստանից: «Մենք զենք էինք մատակարարում ոչ թե հայերին, այլ ադրբեջանցի եղբայրներին: Ռազմական նախապատրաստման մեր բազաները ոչ թե Հայաստանում էին, այլ Ադրբեջանում: Ադրբեջանում այսօր ապրում են իմ խոսքերի հազարավոր վկաներ, որոնք կարող են հաստատել իմ խոսքերը: Նրանք ողջ են, և գոնե մի կաթիլ խիղճ ունենալով, կարող են հաստատել իմ խոսքերը»,-հայտարարել է այաթոլլա Ամելին, հայտնում է SalamNews-ը, հղում անելով arannews գործակալությանը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |