Արթուր Աբրահամը «Super Six»-ի կիսաեզրափակչի մասին. Ես այստեղ եմ հաղթելու համար![]() 10 մայիսի 2011 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Լաս Վեգասում կայացել է «Super Six» մրցաշարի կիսաեզրափակչի մասնակիցների մամլո ասուլիսը: Արթուր Աբրահամի և Անրդե Ուորդի միջև առաջին կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 14-ին Կարսոնում (ԱՄՆ), իսկ Կարլ Ֆրոչը և Ալան Գրինը հանդիպելու են հունիսի 4-ին: Ուորդն ասել է, որ Ֆրոչն Աբրահամի հետ մենամարտում լավ մարտ է ցուցաբերել, բայց ինքը պատրաստվում է հաղթել յուրովի: «Շատերն ինձ ֆավորիտ են համարում, բայց ես համաձայն չեմ նրանց հետ, քանի որ պետք է շատ մարզվեմ և ինձ ռինգում ցույց տամ: Ես հարգում եմ բոլոր մրցակիցներին, և նրանցից յուրաքանչյուրի հետ մենամարտին տարբեր կերպ եմ պատրաստվում»,- Ուորդի խոսքերը հաղորդում է fightnews.com-ը: Իր հերթին Աբրահամը շնորհակալություն է հայտնել այս մրցաշարի կազմակերպիչներին. «Գերմիջին քաշային կարգում աշխարհի չորս լավագույն բռնցքամարտիկները դուրս են եկել «Super Six»-ի կիսաեզրափակիչ, և ես այստեղ եմ հաղթելու համար: Ես Ուորդի դեմ մարտում ֆավորիտ չեմ համարվում, բայց ես պայքարելու եմ մինչև վերջ, և մայիսի 14-ին նշելու ենք մեր հաղթանակը»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |