«Անելիք Բանկ»-ն առաջարկում է նոր «Արձակուրդային» ավանդ` դեպի Փարիզ ուղեգիր շահելու հնարավորությամբ10 մայիսի 2011 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Բոլոր այն հաճախորդները, ովքեր 2011 թվականի մայիսի 5-ից օգոստոսի 3-ը «Արձակուրդային» ավանդ կներդնեն «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում տարեկան մինչև 12 տոկոս տոկոսադրույքով, հնարավորություն կստանան շահել ուղեգիր դեպի Փարիզ 2 անձի համար: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի այս նոր ավանդատեսակը, ինչպես մնացած բոլոր ավանդատեսակները, ունենալով բավական մրցակցային տոկոսադրույքներ, հաճախորդներին հնարավորություն կընձեռի` ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ նրա մի մասը համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ, ցանկացած պահի ցանկացած չափով ավելացնել ավանդը կրկին համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ: «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուները օգոստոսի 5-ին կարող են մասնակցել ուղեգրերի խաղարկությանը Բանկի գլխամասային գրասենյակում: Նշենք, որ խաղարկության առարկան լինելու է ֆիզիկական անձի ներդրած առաջին «Արձակուրդային» ավանդի պայմանագրի համարը: Այդ օրը նախորոք տպագրված պայմանագրերի համարները բոլորի առջև կլցվեն թափանցիկ տարայի մեջ, որտեղից էլ ներկա ավանդատուներից մեկը կհանի հաջողակ պայմանագրի համարը: Տեղում հաղթողին կտրվի ուղեգրերի սերտիֆիկատը, իսկ եթե հաղթողը ներկա չլինի, ապա բոլորի ներկայությամբ նրան կտեղեկացնեն հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով¦, - ասաց գլխամասային բանկի հաճախորդների սպասարկման վարչության պետ Գայանե Մալխասյանը: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են ֆիզիկական անձանց Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամի կողմից` միայն դրամային ավանդի դեպքում` 4.0 մլն ՀՀ դրամի, միայն արտարժույթային ավանդի դեպքում` 2.0 մլն ՀՀ դրամի չափով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ |