Հրապարակվել է տեղեկատվության իրավունքը խախտած հայ պաշտոնյաների «սև ցուցակը»

PanARMENIAN.Net - Այսօր Տեղեկատվության ազատության կենտրոնը հրապարակել է 2011թ. առաջին եռամսյակում տեղեկատվության իրավունքը խախտած հայ պաշտոնյաների «սև ցուցակը»: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Տեղեկատվության ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը, Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը առաջինն է այդ ցուցակում: «Հատկանշական է, որ Քուշկյանը «սև ցուցակում էր» նաև 2010թ.»,-ասել է Դոյդոյանը: Ըստ նրա, նախարաը չի պատասխանել Կենտրոնի հարցմանը, որով կենտրոնը խնդրում էր իրեն տրամադրել նախարարության 2010թ. գաղտնազերծված փաստաթղթերը:

Ցուցակում հաջորդը ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանն է: «Սև ցուցակում» են հայտնվել նաև Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Կարաքեշիշյանը, Հյուսիսային համալսարանի ռեկտոր, հայկական համալսարանների ռեկտորների խորհրդի նախագահ Բորիս Մակիչյանը, որը չի պատասխանել քաղաքացու այն հարցմանը, թե 2010թ. համալսարանում վերանորոգման աշխատանքներ կատարվել են թե ոչ, և եթե այո, ապա որքան ֆինանսական միջոցներ են ծախսվել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---