Tumblr-ը ստեղծել է իր «կիսելու» (share) կոճակը

Tumblr-ը ստեղծել է իր «կիսելու» (share) կոճակը

PanARMENIAN.Net - Հետևելով Facebook-ի, Twitter-ի, Digg-ի և Google-ի օրինակին, բլոգային հարթակ Tumblr-ը ստեղծել է իր «կիսելու» (share) կոճակը: Այս մասին հաղորդում է TechCrunch-ը։

Այն հնարավորություն է տալիս կիսելու նյութերը որպես լինք (Link), մեջբերում (Quote) , լուսանկար և հոլովակ (Video Embed). Կոճակը կարող է հայտնվել թե՛ հոդվածների ներքևում, թե՛ վերևում։ Անհրաժեշտ է պարզապես ավելացնել javascript tag-ը կայքերի source code-ում։

Ըստ comScore-ի տվյալների, Tumblr կայքն այցելում են 26 միլիոն օգտագործող ամսական։ Tumblr կա մոտ 5 բիլիոն գրառում և 18 միլիոն Tumblr բլոգ։ «Կիսելու» (share) կոճակն այս թվերը կմեծացնի։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---